Մեր Մասին Ուսումնական Ծրագրեր Ինչ ենք Մենք Անում Ինչպես Մեզ Գտնել Մեր Գործընկերները Ֆոտոսրահ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՈՒսանողական Փրկարարական Ջոկատների Ասոցիացիան համահայկական երիտասարդական կազմակերպություն է,որը ստեղծվել է 2005թ.-ինմի խումբ երիտասարդ մասնագետների նախաձեռնությամբ Հայաստանի փրկարար ծառայության և Ֆիզիկական կուլտուրայի Հայսատանի պետական ինստիտուտի աջակցությամբ:

Ասոցիացիա-ի գոծունեության հիմնական նպատակն է` մասնակցությունն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների մեղմացման պետական միասնական համակարգի աշխատանքներին:

Ասոցիացիա-ի հիմանկան խնդիրներն են`

1.Իր գործունեությունն իրականացնել`համագործակցելով Հայաստանի փրկարար ծառայության,մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի,գիտության և կրթության նախարարությունների հետ.

2.Համատեղ աշխատանքների կազմակերպում առանձին փրկարարական միավորումների,ստորաբաժանումների հետ.

3.Գործող հասարակական փրկարարական ջոկատների քանակի ավելացում.;

4.Արտակարգ իրավիճակների հարցերով բնակչության ուսուցում.;

5.ՈՒսանողական փրկարարական ջոկատների ստեղծում,հանդերձավորում և հետագա գործունեության կանոնակարգում.

6.Աղետներին դիմակայելու միջոցառումների կազմակերպում դպրոցներում և բուհերում.

7.Անվտանգ կենսագործունեության ապահովման վերաբերյալ ուսումանմեթոդական նյութերի մշակում,հրապարակում.

8.Խորհրդակցությունների և առաջարկների կատարում ծայրահեղ իրավիճակներում.

9. Փրկարարական և ծայրահեղ իրավիճակներում գործելու դասընթացների կազմակերպում և իրականցում.

10.Բարձրության վրա ցանկացած աշխատանքների կատարում.

ՈՒսանողական փրկարարական ստորաբաժանումներն ունեն հասարակական կարգավիճակ,այդ պատճառով էլ իրենց գործունեության շրջանակները բավականին լայն են:Հանդիսանալով պահեստային ուժեր պրոֆեսիոնալ փրկարարների համար`ուսանող- փրկարարները մասսայական միջոցառումների ժամանակ կարող են ապահովել մարդկանց անվտանգությունը,մասնակցել դպրոցներում և բուհերում տեսական և գործնական դասընթացների,ինչպես նաև ապահովագրել երեխաների անվտանգությունը զանազան միջոցառումների ժամանակ: Ներկայումս ասոցիացիայի կազմում 50 անդամ է և 20 սկսնակ,որոնք անցնում են երկամսյա փորձաշրջան:Ասոցիացիա-ի անդամներից 7-ը բարձրակարգ փրկարարներ են:Ներկայումս Ասոցիացիա-ի կազմում ընդգրկված Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի,ԵՊՀ-ի,Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն իրենց բուհերում արդեն"կառուցել" են,Ասոցիացիա-ի օգնեւթյամբ առանձնացված փրկարարկան ստորաբաժանումներ ի շահ ընդհանուր նպատակի:

Աշխատանքներ են տարվում Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի,Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Երևանի պետական տնտեսագիտական իստիտուտի ներգրավման ուղղությամբ:Գործնական կապերեն հաստատվել Ռուսաստանի Դաշնության "Համառուսաստանյան ուսանող-փրկարարների կորպուսի",Ճապոնիայի JICA-ի միջազգային երիտասարդական փրկարարական դեպարտամենտի և Թուրքիայի,Իրանի լեռնափրկարարների հետ:

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

Hosted by uCoz